Ինչու՞ Նարեկին 2018-ից հետո այլևս չեն կանչել Սևանի հոգեբուժարան…սենսացիոն բացահայտումներ՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի մասին

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում հայտնել է, թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իր բնորոշմամբ, իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ, իր հերթին, իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Նիկոլական խունտայի ներկայացուցչին բնորոշ այս ծիծաղաշարժ դրվագն առիթ էր, որ մարդիկ վերստին հիշեն ողջ գիտակցական կյանքը ձկնգողությամբ զբաղված և Երևան-Գավառ ավտոմայրուղու վրա ձկնավաճառությամբ իր գոյությունը քարշ տված այդ նույն Նարեկին։ Եվ ոչ միայն դա։

Հարցնենք՝ ինչու՞ և ինչպե՞ս է նա ազատվել բանակից։ Քանի որ իր տղամարդկությունը միայն ԱԺ ամբիոնի մոտ է ի հայտ գալիս՝ զանազան լուլուների ու այլոց դիմաց, և սույն անձն անընդհատ խուսափել է այդ հարցին պատասխանել, ապա մենք վերստին հիշեցնենք՝ ինքնավնասմամբ, և, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների՝ մինչ օրս չհերքված տեղեկությունների, դա են վկայում նրա թևի վրայի սպիները։ ԱԺ ամբիոնից շեֆի նման վարպետորեն ստող սույն անձը նաև խուսափել է լրատվամիջոցներին ներկայացնել իր զինգրույկի այն էջը, որտեղ նշված է իր՝ բանակից ազատվելու պատճառը։

Ավելին՝ Գեղարքունիքում վկայում են, որ վերջինս գրանցված է եղել և մինչ 2018 թ. պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, և միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այլևս չի ներկայացել այնտեղ։ Մեր տեղեկություններով՝ երբ հոգեբուժարանի աշխատակիցները վերստին ցանկացել են կանչել Նարեկին՝ աշխատակիցներին հուշել են, որ գործ չունեք, մի կանչեք էլ, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեք։ 2018-ից հետո Նարեկը նաև ցանկացել է դուրս գալ հաշվառումից, սակայն հոգեբուժարանի տնօրինությունը չի հանել՝ հիմքերի բացակայության բերմամբ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է եղել Նարեկ Գրիգորյանի ու հոգեբուժարանի տնօրինության միջև։ Այս կապակցությամբ հարցում ենք ուղարկելու պատկան մարմնին՝պարզելու, թե ինչու՞ 2018-ից սկսած Նարեկ Գրիգորյանին այլևս չեն կանչել հոգեբուժարան, և ի՞նչ հիմքեր է ներկայացված այդ կապակցությամբ։

Այս ամենից հետո՝ հարց. սույն անձնավորությունն ո՞վ էր, մարզի ինքնապաշտպանական ուժերի հրամանատա՞րը, զորահավաքի կազմակերպի՞չը, որ 60-ամյա Վաչիկ Սաղաթելյանին, ով անգամ զորակոչի ենթակա տարիքի չի եղել, պետք է «բերեին իր մոտ» ։ Կրկնում ենք՝ ինչու՞, ո՞ր ընթացակարգով կամ տրամաբանությամբ պետք է ինքնավնասելու բերմամբ բանակից թռած, զենքի թարսն ու շիտակը չտարբերող, ըստ տեղեկությունների՝ հոգեբուժարանում գրանցված ոմն ձկնգողի մոտ տանեին Գեղամավան գյուղի 60-ամյա բնակիչ Վաչիկ Սաղաթելյանին։

Ի դեպ, ՊՆ-ին ևս հարցում ենք ուղարկել, թե՞ ի՞նչ հիմքերով է նման խայտառակ և վտանգավոր կենսագրության տեր անձնավորությանը թույլ տրվել կազմել ջոկատ, և արդյո՞ք հանրության համար վտանգավոր չի եղել զենք-զինամթերք հանձնել նշված անձին։

Հ.Գ. Իրերի բերմամբ 2018 սեպտեմբերի վերջերին, երբ Իշխան Սաղաթելյանը մարզպետ էր, մի քանի օր եղա Գեղարքունիքի մարզպետարանում, իսկ մեկ օր էլ աշխատեցի որպես մարզպետի օգնական։ Այդ մի քանի օրն էլ հերիք էր, որ հիմնովին ճանաչեի ծամոնը բերանը և մարտնչող անգրագիտությունը դեմքին մեր՝ օգնականների սենյակ մտնող-դուրս Նարեկ Գրիգորյանին։ Առաջին անգամ տեսնելով՝ ուզում էի դուրս հանել սենյակից այդ սուբյեկտին՝ մտածելով, որ ինչ-որ մեկի ծանոթն է և, եթե ինչ-որ հարցով ուզում է մտնել Սաղաթելյանի մոտ, թող գնա գործավարի մոտ սպասի և մեզ չխանգարի։ Մեծ էր զարմանքս, երբ ինձ հասկցացրին՝ թող վեր ընկնի այստեղ, քանզի… փոխմարզպետն է։ «Բա որ լսեք՝ օրերս մի դիմում գրելու համար, որպեսզի սխալ չանի, կնոջն էր օգնության կանչել, ինչ կասեք, էս մարդը տոտալ անգրագետ է». մարզպետարանի հին ու նվիրյալ աշխատակիցների վկայությունն արդեն ամեն ինչ ասաց։ Ի դեպ, վերջիններս շատ մարզպետներ ու փոխմարզպետներ էին տեսել, բայց, ինչպես պատմում էին, իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել փոխմարզպետ, ով աշխատանքի ժամին կիջնի մարզպետարանի բակ, կպպզի բակի ծառի տակ ու արևածաղիկ կչրթի։

Եվս մի հետգրություն. բազմաթիվ առիթներ են եղել՝ ցնցող ակնարկներ գրելու Նարեկի, այդ գավառամիտ ջահելի կյանքի զավեշտալի ու խայտառակ դրվագների մասին, սակայն Իշխան Սաղաթելյանը մշտապես արգելել է՝ շեշտելով, որ, ինչ էլ լինի՝ մեզ հետ սեղան է նստել, սիրուն չի նայվի։ Այդ սեղաններից մեկ-երկուսին ես ևս մասնակից լինելով՝ կարծել եմ՝ ճիշտ է ասվել։ Բայց, որքան հասկանում եմ, սույն պատգամավորը հայկական հնամենի ու սուրբ այդ սովորույթը վաղուց պղծել է՝ շեֆին ծառայելու իր անհագ մոլուցքից ելնելով։ Իհարկե, փոշմանելու է, բայց, ինչպես ասում են՝ իր մեղքը, իր վիզը…