Ինչու Է Ընկել Գետը «Շանթ»-Ի Հաղորդավարուհին. Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը Հայտնում Է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ»-ի հաղորդավարուհու մահվան վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել։

Պարզվում է `նա Դեբեդ գետն ընկել է ռետինե նավակով նավարկելիս:

Ստորև` Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը:

«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը»։