Ինչպես տարբերել կապիկի ծաղիկը ջրծաղկից․ իմունաբանը ներկայացրել է հիմնական տարբերությունները

Հասարակ ջրծաղկի և վերջին շրջանում տարածված կապիկի ծաղկի վիրուսները զգալի տարբերվում են միմյանցից։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում ասել է իմունաբան Զոյա Սկորպիլյովան՝ ներկայացնելով՝ ինչպես կարելի է տարբերել այս հիվանդությունները։

Մասնագետի խոսքով՝ այս վիրուսները տարբեր են և, իր տարբերություն ջրծաղկի, նոր հիվանդությունը չի տարածվում այդքան արագ։

«Կապիկի ծաղկի դեպքում հարկավոր է սերտ շփում հենց հիվանդի հետ։ Դա ջրծաղիկը չէ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու շատ արագ։ Այստեղ հարկավոր է սերտ ու տևական շփում։ Սա առաջին հերթին։ Եվ երկրորդ՝ ցաներն ավելի ծավալուն են լինում ու խորը, քան ջրծաղկի դեպքում են։ Ջրծաղկի ինկուբացիոն շրջանը 11-21 օր է։ Կապիկի ծաղկինը մոտավոր նույնքան է», — նշել է իմունաբանը։

Բացի այդ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Բուտենկոն իր հերթին հավելել է, որ կապիկի ծաղկի դեպքում հիվանդության մաշկային դրսևորումն ավելի շատ նման է ցանի, քան պապուլաների։