Սրտի ծակոցն ինֆարկտի նախանշան չէ, իսկ ճնշման նորման մեկն է բոլորի համար և տարիքի հետ կապ չունի։
Ինչու՞ չի կարելի ցավազրկող խմել կրծքավանդակի ցավերի ժամանակ, որքա՞ն է ծառայում ստենտը, եղանակն ազդու՞մ է սրտի հիվանդությունների վրա, կարելի՞ է արդյոք քնել ձախ կողմի վրա կամ սպորտով զբաղվել սրտի խնդիրների դեպքում։
Ինչու՞ են երիտասարդների շրջանում շատացել ինֆարկտները, և ինչու՞ են տղամարդիկ ավելի հաճախ ունենում սրտի հիվանդություններ։
#Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք ՀՀ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի հետ։
5 պարզ հարց՝ սրտաբանության մասին
Պետք է դիմել սրտաբանին, եթե… Երբ ախտորոշումը հաստատվում է, խուճապի չմատնվելուց բացի, ի՞նչ անել Ի՞նչ պրոֆիլակտիկ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացնել Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան ոլորտում Սրտաբանական խնդիրները ավելի շատ բուժվու՞մ են, թե՞ ոչ
Պատասխանները՝ տեսանյութում