Իշխան Սաղաթելյանը հրապարակեց Փաշինյանի հրահանգները կատարելուց հրաժարված ոստիկանների անունները

Իշխան Սաղաթելյանը հրապարակեց Փաշինյանի հրահանգները կատարելուց հրաժարված ոստիկանների անունները

«Սրանք ձեզ խոստացան ժողովրդավարություն, բայց երկրում բերել են բռնապետություն։ Տեսնում եք՝ այս օրերին ոստիկանությունը խելագարի հրահանգով ինչ քայլեր ու գործողություններ է ձեռնարկում»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ սեր ու համերաշխություն խոստացած, բայց ատելություն, պառակտում բերած իշխանությունների ապօրինի հրահանգներից հրաժարվող ոստիկաններ, այնուամենայնիվ, կան։ Այս օրերին ոստիկանության որոշ ծառայողներ հեռանում են համակարգից՝ չցանկանալով կատարել Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները։

«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուս գալիս համակարգից։

Ինձ փոխանցեցին, որ մայոր Խաչիկ Թովմասյանը, որը կարմիրբերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից։ Նաև ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը՝ կրկին ոստիկանության աշխատող, հրաժարվել է այլևս կատարել այս խելագարի հրահանգները, դիմում է գրել և դուրս եկել համակարգից»,- տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի մասնակիցները ծափերով ողջունեցին ոստիկանության նախկին ծառայողներին՝ նրանց կայացրած որոշման համար։