Իշխան Սաղաթելյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նրա վիճակը

 

 

Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ

Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ…

Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է, քանի որ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և նա առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ, սակայն առողջական խնդիրներ ունի, և ժամ առ ժամ ինքնազգացողությունը թուլանում է։

Այս տեղեկություններն, ի դեպ հաստատեցին նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի աշխատակազմից։