«Արդյո՞ք պանթուրքիզմի կոալիցիան պատրաստվում է գրոհել Իրանի կարմիր գծերի վրա։

Բաքվի որոշ աղբյուրներ լուրեր են տարածում Հայաստանի հարավային մասի և Իրանի հետ նրա սահմանի օկուպացման հնարավորության մասին՝ Ղարաբաղը Նախիջևանին միացնելու նպատակով»,– գրել է Military Press-ը:

Իրանն ավելի վաղ Բաքվին և Անկարային քաղաքական տարբեր խողովակներով զգուշացրել էր Սյունիքի վրա հարձակման հետևանքների մասին։

«Հարկ է նշել, որ անցած շաբաթ Թուրքիան խոշոր զորամիավորումներ էր տեղափոխում Նախիջևան։ Իր հերթին Իրանի զինված ուժերը պատրաստ են որոշ կեղծ երկրներ հեռացնել քարտեզի վրայից՝

պանթուրքիզմի և թաքֆիրի-ահաբեկիչների կոալիցիայի փոքրագույն սխալի դեպքում»,- գրում է իրանական Azariha ալիքը: