«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ուղիղ եթերում դիմել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Նա նշել է, որ որևէ դեպքում սադրանքի չեն դիմելու:
Հիշեցնենք, որ երեկվանից տարբեր լրատվամիջոցներ ու գերատեսչություններ հայտարարություններ էին տարածել, որ այսօր՝ մայիսի 1-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին բախումների և անկարգություններն են պլանավորվում։
Արթուր Վանեցյանը կոչով դիմել է ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
«Պարոնայք գեներալներ, դիմում եմ ձեզ որպես գեներալ, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ․այն հանցագործությունների մասին է խոսքը, որի մասին դուք հայտնել եք ձեր հաղորդարություններում։ Իմ հեռախոսահամարը, տեղը բոլորդ գիտեք։ Եթե կան օպերատիվ տեղեկություներ, որ այսօր մեր հանրահավաքին ինչ-որ մարդիկ, ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություններ անել, ուժ գործադրել, զենք կիրառել և այլն, խնդրում եմ ուղիղ զանգեք, եկեք խոսենք, խոսենք և ես պատրաստ եմ ձեզ աջակցել այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»։