ԼԱՎ ԼՈՒՐ․ միջին աշխատավարձը կլինի 650,000 դրամ․ ՏԱՐԱԾԵՔ

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Սոլարա», «Սոլար-5» և «Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ները: «Սոլարա» ընկերությունը ներմուծվող ապրանքներով ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արդեն իսկ իրականացվել է 355.7 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նաախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3.1 մլրդ դրամ։

Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների ձեռքբերման, ալյումինե հոսքագծի ձեռքբերման կանխավճարի կատարման համար։ Ներդրումների մյուս մասը նախատեսվում է իրականացնել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից հետո աշխատանքի կազմակերպման և իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446.8 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22.3 մլն դրամ: «Սոլար-5» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել 5ՄՎտ հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 10 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 262 մլն ՀՀ դրամի։ 2018 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է կատարել մոտ 1,9 մլրդ դրամ ներդրում: Արդյունքում կստեղծվի 6 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 322 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.4 մլն դրամ: «Էներգեյթ դիզայն էնդքնստաքշն» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքներով Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում կկառուցի 1ՄՎտ հզորությամբ արևային կայան, որը մի շարք ուղղություններով դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսական, բնապահպանական, էներգետիկ և ռազմավարական զարգացմանը: Նախատեսվում է իրականացնել սարքավորումների ներմուծում, շինարարական և մոնտաժային աշխատանքներ։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին:

Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 մլն ՀՀ դրամի։ 2017թ. հիմնադրված ընկերության ծրագրի շրջանակրում նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ: