ԼԱՎ ԼՈՒՐ․ 50 հազար դրամ աջակցություն պետությունից. Ովքեր կարող են դիմել. մանրամասներ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կ որցրած առանձին

խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ այդմ` միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով. երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հա շմանդամո ւթյուն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,

չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հա շմանդամո ւթյան 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

Դիմումներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.