Լավ նորություն շոգին ՉԴիմացողների համար…եղանակը կտրուկ նվազելու է

Հանրապետության տարածքում` Հունիսի 6-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Հունիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.80C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.40C