Լարված իրավիճակ՝ Երևանում…«Մտնելու եք, կեղտոտեք տարածքը». Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան

«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։ Ակցիան այսօր նրանք սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։

Ակցիայի մասնկիցները Արցախի եւ Հայաստանի դրոշներ ամրացրին համալսարանի մոտքի մոտ: Անվտանգության աշխատակիցները եւ համալսարանի դասախոսները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին մտնել համալսարանի շենք. «Ներս չեք մտնելու, գնացեք դրսում ձեր ակցիան արեք»,-ասաց դասախոսներից մեկը:

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասաց համալսարանի անվտանգության աշխատակիցը։

Սակայն երիտասարդ կանանցից մեկը հայտարարեց, որ ինքը համալսարանի դասախոսներից է, այս պահին դասամիջոց է եւ ակցիա իրականացնող երիտասարդները կարող են մտնել շենք: Ի վերջո, երիտասարդներն Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին։

«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում», — հայտարարեցին ակցիա իրականացնող երիտասարդները։