Խելոք նստե՛ք տեղներդ, եկեք զիջենք, թե չէ պատերազմ կլինի. Փաշինյանն էսպես է վախեցնում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 20-ին հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը նախորդիվ տարածված հայտարարություններից առանձնանում է մի կարևոր շեշտադրմամբ։

«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է սեփական ժողովրդին, թե՝ խելո՛ք մնացեք, նստեք տեղնե՛րդ, թե չէ պատերազմ կլինի, ուստի եկեք զիջենք, բայց ես պնդում եմ՝ որքան զիջեք, այնքան պատերազմն ավելի հուժկու է թակելու մեր դուռը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է խուսափել պատերազմից, պետք է հետևողականորեն բարձրաձայնի այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանում բալանս վերականգնել, օրինակ՝ հայտարարել, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ, և պետք է սկսել բանակցությունները Մինսկի խմբի հետ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում