Խորոված էի անում, մեկ էլ զոքանչիս մազերը կպավ․ Խնդալուց ուշքներս գնաց, որ իմացանք՝ ինչի

Զոքանչս շատ մարդամոտ, մարդասեր կին է։ Նա շատ է սիրում իր տուն հյուր կանչել տարբեր մարդկանց, նրանց համար տարբեր ուտելիքներ պատրաստելլ, նստեցնել սեղանի շուրջ ու մի լավ պատիվ տալ։

Էսօր էլ էդ օրերից էր։ Նրա քույրն ու քրոջ ամուսինն էին եկել Ռուսաստանից, նա էլ որոշել էր ջերմ դիմավորել՝ հայկական խորոված պատրաստել ու հյուր կանչել նրանց։ Ինձ խնդրեց, որ խորովածն անեմ։ Միշտ է ասում՝ բոլոր փեսաներիցս ամենաշատը մեր էս փեսայի սարքած խորովածն եմ հավանում։

Չմերժեցի, սկսեցի անել։ Կրակն արեցի, միսը դրեցի վրան։ Երբ արդեն համարյա պատրաստ էր լինում, վազեցի ներս, որ աման բերեմ, մեջը լցնենք։ Մեկ էլ ձեներ եմ լսում․ «Օգնեցեք, օգնեցեք»։

Վազելով դուրս եմ գալիս, տեսնում եմ՝ զոքանչիս մազերը կպել են։ Մի դույլ ջուր եմ լցնում գլխին, բայց դե էլ մազ չէր մնացել։

Երբ որ հանգստացավ, ասեցի՝ հարցնեմ՝ ինչ է եղել, ինչի՞ց տենց եղավ։ Ասեց․ «Նենց սիրտս ուզեց ուղեցի՝ կրակի վրայից մի կտոր միս վերցնեմ, ուտեմ, բայց դե գողություն անելը լավ բան չի»։

Վայ, էդ ինչքան ծիծաղեցինք էդ օրը, էդ ինչ փորձանք էր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.