Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանքը գտնվում է Արագածոտնի մարզի Արա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները։
Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։
Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մш- հшր ձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան, ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական է, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դ шժшն հոր ձեռքին է զ- nհ վել քրիստոնեություն ընդունելու համար, և կամ հшփ շտшկվել հրեշտակների միջոցով։
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բ -ռն ի տիրանալ նրան։ Ծաղիկը վш -խենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պ ш-տժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վ ш-խե նում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։
Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մ ш-տնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։
Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կ nւյսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։