Ես ամունսացած չեմ, իմ համար ապրում եմ , աշխատում ու միշտ ինձ խոսք էի տալիս, որ երբեք ամուսնացած տղամարդկանց հետ կապ չեմ ունենալու: Հենց տենց էլ անում էի, բայց էս դեպքը բացառություն էր, որովհետև էս տղամարդն ինձ չէր ասել, որ ինքն ամուսնացած ա, իսկ երբ որ արդեն իմացա, սիրահարվել էի իրան:
Մեր կապը շարունակվեց ու արդեն մի քանի ամսի ա, ինչ միասին ենք: Վերջին անգամ ասեց, որ կինն իմացել ա մեր կապի մասին: Ինձ դա առանձնապես չէր էլ հետաքրքրում՝ կիմանա, չի իմանա, կարևորը մենք հանդիպում էինք ու ամեն բան լավ էր:
Բայց էսօր զանգել էր ինձ, հեռախոսիս համարն իմացել էր: Սկզբում իրան դրել էր իրա երազած կնոջ տեղը, սպառնում էր ինձ էլ, բայց նենց պատասխան տվեցի, որ մի բան էլ ինքը հեռախոսն անջատեց նեղված:
Ասեցի, որ կարում էիր, մարդուդ մոտդ պահեիր, նենց անիր, որ ուրիշ կողմ չգնար ու չնայեր, իսկ եթե չես արել, դա արդեն իմ խնդիրը չի: Կարաս, նենց արա էլ մոտս չգա, իսկ եթե գալիս ա, ուրեմն էտ էլա քո խնդիրը: Նենց որ չփորձես էլ էս համարով զանգես:
Ասեցի էտ ամեն ինչը ու ինքն ինքնակամ անջատեց հեռախոսը, որովհետև էլ բան չուներ ու չէր էլ կարա ասեր: