Կառավարությունը կվերադարձնի քաղաքացիների գումարները,որոնք ՊՇՌ թեստ են հանձնել


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի

հրամանը։ Այս իշխանությունների հերթական հակասահմանադրական, հերթական կացնային, չմտածված, ապօրինի ու անգրագետ որոշումը։

«Հայաստան» դաշինքն էր դիմել ՍԴ՝ ի դեմս Արամ Վարդևանյանի Aram Vardevanyan, վիճարկելով առողջապահության իրավաբան նախարարի հրամանը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով աշխատող քաղաքացիներին պարտադրվում էր կա՛մ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կա՛մ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել։

Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Անահիտ Ավանեսյանը ոչ միայն առողջապահությունից, այլև իրավաբանությունից որևէ գաղափար չունի։ Այլապես չէին ստիպի հպարտ քաղաքացիներին Սահմանադրությանը հակասող քայլի դիմել, ֆինանսական վնասներ կրել և հոգեբանական ճնշումների ենթարկվել։ Այն քաղաքացիների, որոնց առաջ սրանք իբրև թե խոնարհվում են, որոնց իբրև սիրում են, և որոնցով իբրև հպարտանում են, բայց իրականում տուգանքի մատերիալի ու թալանի տեղ են օգտագործում միայն։

Այս ընթացքում քանի՞ քաղաքացի է ԱՆ-ի կողմից ստեղծված փակուղային իրավիճակում հայտնվելու պատճառով ստիպված ՊՇՌ թեստ հանձնել, քանի՞ քաղաքացի է աշխատանքից հեռացվել, քանիսի՞ն են անօրինական տուգանքի ենթարկել, քանի՞ կոլեկտիվում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, քանի՞ հիմնարկ է զրկվել լավ մասնագետներից, քանի՞ մարդ է պոլիկլինիկաներում հերթերի մեջ վարակվել Քովիդով․․․ նմանատիպ և բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց համար ԱՆ-ն և այս ապիկար իշխանությունը դեռ պատասխան պետք է տան։

Իսկ մինչ այդ կառավարությունը պարտավո՛ր է վերադարձնել այն բոլոր աշխատակիցների գումարները, որոնց ստիպել է իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել և որոնց այսքան ժամանակ, փաստորեն, թալանել է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.