Պատահական չէ, որ այսօր այստեղ են Սարդարապատից և Բաշ Ապարանից այսօր բերված դրոշները, որովհետև հնչել է հայ ժողովրդի զարթոնքի զանգը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության՝ նոր զիջումների տանելու քաղաքական գիծը։ Հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի տերն է և փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիևից և Նիկոլից կախված չէ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ մայիսի մեկը հայ ժողովրդի զարթոնքի օրն է։
«Պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլև չունեն նաև իշխանություն։ Կարճ ժամանակվա ընթացքում պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջև դրված խնդիրը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։