Կիսուրս հարևանների մոտ ինձ խայտառակ ա արել. նենց բաներ ա խոսացել հետևիցս, հելնում եմ դուրս բոլորը թարս են նայում

Կիսուրս առավոտից իրիկուն կամ սերիալ ա նայում, կամ էլ հարևանների տանը կոֆե ա խմում ու ինձնից բամբասում: Էնքան ա սրա նրա մոտ ինձնից խոսացել, բոլոր հարևաններն արդեն թարս ու շիտակ են նայում ինձ: Սկզբում չէի հասկանում, թե որն ա պատճառը, որ ինձ մի տեսակ են վերաբերվում, հետո հարևանների հարսներից մեկն ասեց, որ կիսուրս ամբողջ օրը իմ միսն ա ծամում բոլորի մոտ, դրա համար են մարդիկ ինձ թարս չափում:Իմ հասցեին ինչ ասես ասում ա. Էլ փնթի, էլ թաթ, էլ անշնորհք: Ասում ա, որ ես մատս մատիս չեմ տալիս, տան հոգսն իրա վրայա, իսկ ես ամբողջ օրը սայտերում եմ: Այնինչ ես առավոտից իրիկուն տուն եմ մաքրում, իսկ ինքը կամ սերիալա նայում, կամ կոֆե ա խմում:

Չդիմացա մի օր ասեցի, որ ես գիտեմ, որ ինքը նստում ինձնից ա բողոքում, չոր ատկազ եկավ: Ասում ա, թարախ ընկերուհիներդ են քեզ սխալ բաներ ասել, որ հետս կռվես, ես քո մասին ոչ մի բան չեմ խոսացել, չնայած ես իրն շատ լավ եմ ճանաչում, նա ինձ տանել չի կարում: Ես իրա հավանած ու ուզած հարսը չեմ, հենց սկզբից էլ դեմ ա եղել ինձ, դրա համար ինձ տանել չի կարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.