Կհրապարակեմ էն նկարները, որ ռեստորանում հարբած տկլորացել էիր, եսիմ ին չեր էիր անում. Արիանայի եթերը


Կարդացեք նաև՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն իշխանության դեմագոգիկ ու կեղծ բնույթի հետ. «Այսպես ասած նախկինների դեմ

պա յքարի հիման վրա իշխանության եկած անձինք պաշտոն են տալիս մի մարդու, ով, որ ոչ թե նախկին է, այլ նախկինագույն: Այդ մարդու ձեռքով իրենք զանգովի արդարադա տություն են իրականացնում, քաղաքական հետապն դման են ենթարկում այն բոլոր մարդկանց, ովքեր, որ

ուղղակի ունեն ընդդիմադիր հայացքներ: Այդ գործերի բնույթը ծիծաղելի է: Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունենք նաև ընտրակեղծիքները խրախուսելու հանգամանքի հետ, քանի որ նա ՀՀ

ընտրակեղծարարության հիմնադիր հայրն է»:
«ՉԻ». Հլը ասա՝ ԺԵԿ-ի արև: Որ ասում եք՝ Ջհանգիրյանը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն, ապա իմացած եղեք, որ ամենանախկինագույնը, որ դրանից դենը սահման չկա, դա Ռոբերտ Քոչարյանն է: Էդ ձեր նախկին-մախկին բառախաղերով շուստրիություններն արդեն վաղուց չեն անցնում:
Իսկապես, Ռոբերտ Քոչարյանից ավելի նախկին չկա:

Նախկին կոմսոմոլ, նախկին՝ ՀՀՇ-ական, հիմա էլ… կիսադաշնակ, կիսագործարար: Վաղը կդառնա նախկին կիսադաշնակ: Կլինի արդեն եռակի նախկին: Մինչև նոր ուժ կկպցնի: Բա որ զանգովի

արդարադատությունից են խոսում… դնենք, հիշեցնենք՝ ինչպես էին Արմենչիկն ու Ալեքսանը զանգերով դատարաններին հրահանգներ տալիս, թե ում ինչքան տան, ում բաց թողնեն, ում մինչև վերջին խազը բա նտ նետեն: Ու մի բան էլ է մեզ միշտ հետաքրքրել. էս որ քոչարյանականներն ասում են՝ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ ընտրակեղծարարության

հիմնադիր հայրն է, բա Ռ. Քոչարյանն ինչի՞ էր նրան բարձր պաշտոններ վստահում. զինդ ատախազ, գլխավոր դատախազի տեղակալ: Թե՞ երեկ չէ, առաջին օրն եք պարզել, թե ով է Ջհանգիրյանը: Մի հատ նայեք՝ Ջհանգիրյանը ինչ պաշտոններ է զբաղեցրել մինչև 1998 թվականը և ինչ պաշտոններ՝ Ռ. Քոչարյանի գալուց հետո:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.