Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը շահեց դատը .Ադրբեջանը ստիպված եղավ ընդունել, որ «Արցախ» ստեղծագործության իրական հեղինակը հայ կոմպոզիտորն է, այլ ոչ թե ադրբեջանցի Ֆիքրեթ Ամիրովը

Մի փոքր ինֆորմացիա

Արա Գևորգյանը սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ունի խաղալիքների մեծ հավաքածու։

Համլետ Աբգարյանը իր էջում գրում է:
Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը շահեց դատը .Ադրբեջանը ստիպված եղավ ընդունել, որ «Արցախ» ստեղծագործության իրական հեղինակը հայ կոմպոզիտորն է, այլ ոչ թե ադրբեջանցի Ֆիքրեթ Ամիրովը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *