Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը չպետք է անպատասխան մնար»:

Ալիևը նաև սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Եթե մենք տեսնենք չնչին սպառնալիք` ուղղված մեր ժողովրդի և պետության անվտանգությանը, անմիջապես կոչնչացնենք թշնամուն»:

Ադրբեջանի ղեկավարը հավաստիացրել է նաև, որ Ադրբեջանը շարունակելու է ամրապնդել իր սահմանը:


«Ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում: Թող դա անեն, դա իրենց գործն է: Եվրախորհրդարանը հերթական անգամ բանաձեւ է ընդունել՝ հիմնված կեղծ փաստերի վրա: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում և ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Սրանք բոլորը մանրուքներ են: Կարևորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ և հավերժ կապրենք այստեղ», – ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով` 44-օրյա պատերազմը և հետպատերազմյան շրջանը մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե ով ով է, և ով ինչի է ընդունակ:

«Մենք մեզ համար շատ հարցեր հստակեցրել ենք, հատկապես միջազգային մակարդակում, և դա կօգնի մեզ հետագայում ճիշտ որոշումներ կայացնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:.

Azerbaijani President Ilham Aliyev has stated that “the provocation carried out by the Armenian armed forces on the border should not go unanswered.”

Ali also made threats against Armenia. “If we see a small threat to the security of our people and state, we will immediately destroy the enemy.”

The Azeri leader also assured that Azerbaijan will continue to strengthen its border.

“No one can put pressure on us, no one can influence us. Now some pro-Armenian countries and circles are making some statements. Let them do it, it’s their business. The European Parliament has once again adopted a resolution based on false facts. I do not pay attention to it, I

do not advise you either. These are all trifles. “The important thing is that we are here today, we are standing here, we will live here forever,” Ali said.

According to Ali, the 44-day war, the post-war period, once showed who is who, who is capable of what.

“We have clarified many issues for ourselves, especially at the international level, which will help us make the right decisions in the future,” he said.