«Կուսակրոն քահանա է, 3 հատ էլ կին ունի․․․». Միքայել Աջապահյանի ելույթից հետո ֆրանսիայի հրապարակից ահագին մարդ է հեռացել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 19։00-ից Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը: Ի դեպ, հանրահավաքի ժամանակ ուղիղ տեսակապով էկրանից ելույթ ունեցավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Ֆրանսիայի հրապարակում գտնվող MediaNews-ի մեր թղթակիցը հաղորդում է, որ Միքայել Աջապահյանի ելույթից հետո լսել է կողքի մարդկանց խոսակցությունները, ովքեր ասել են՝ «Յանի կուսակրոն քահանա է, թեմի առաջնորդ է, բայց 3 հատ էլ կնիկ ունի․․․ եկեք, գնացինք է՜»։ Ինչից հետո խումբը շրջվել ու լքել է Ֆրանսիայի հրապարակը։

Ի դեպ, ինչպես հայտնում է այս պահին Ֆրանսիայի հրապարակում գտնվող մեր թղթակիցը, Միքայել Աջապահյանի ելույթից հետո շատերն են լքել Ֆրանսիայի հրապարակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.