Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ:

Yerevan speaks թելեգրամյան ալիքի հաղորդմամբ` այս մասին իրենց ասել է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Մյուս ուղղություններում ամեն ինչ հանգիստ է: Կապանում կրակոցներ չեն հնչել, — ասել է նախկին պատգամավորը։

Ըստ սկզբնաղբյուրի՝ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 1 զինծառայող վիրավորվել է, թելեգրամյան ալիքը հաղորդել է նաև 1 զn hի մասին։ Այս հարցով դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա:

Auroranews-ը տեղեկությունը փորձեց ճշտել Սյունիքի մարզից։ Կապանի համայնքապետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ չի մեկնաբանում տեղեկությունը։ Ճշտող հարցին, թե չի՞ էլ հերքում այն, պատասխանեց, որ չի մեկնաբանում։