Հազիվ հղիացել եմ, բայց կիսուրս դեմ ա, ստիպում ա որ գնամ հեռացնեմ. ախր ես շատ եմ ուզում երեխուս պահեմ, բայց տարբերակ չունեմ. մի հատ խորհուրդ տվեք, խնդրում եմ, ի՞նչ անեմ

Ես ու ամուսինս շատ էինք ուզում երեխա ունենայինք: Մենք արդեն 2 աղջիկ ունենք, բայց ուզում էինք մի տղա էլ ունենայինք;

Վերջապես մեր մոտ ստացվեց, ես հղիացա: Ճիշտա մինչև սեռը իմանալը ամեն ինչ ավելի լավ էր, բայց իմ համար էդքան մեծ չի տարբերությունը, համ էլ արդեն երեխես ա մեծացել, ես տենց բան չեմ կարա անեմ

Մի խոսքով, էրեգ իմացանք որ նորից աղջիկ ա: Ես ու ամուսինս մի քիչ նեղվեցինք, բայց մտածեցինք հա ինչ անենք, մեր երեխեն ա, նույն ձև պտի սիրենք փայփայենք:

Իսկ կիսուրս իմանալաու վայրկյանից սկսած արդեն գժվացրել ա ինձ: Կպել ա թե գնա հանի, քեզ պետք չի էդ երեխեն: Առանց էն էլ երկու աղջիկն ունես, էլ ինչ ես անելու: Նենց լ չի մի երևելի կյանքով ենք ապրում, հազիվ ենք ծերը ծերին հասցնում, մի հատ էլ էդ երեխու դարդը լացենք

Վատը էն ա որ ես չեմ աշխատում ու ձայնի իրավունք չունեմ էս տանը: Ու եթե կիսուրս սենց շարունակի, հաստտա մարդուս ուղեղն էլ կուտի, առանց էն էլ ինքն էլ էր մի տեսակ: Վախենում եմ չգիտեմ: Բա որ երկուսով ստիպեն որ հեռացնեմ երեխուս, ախր ես չեմ կարա տենց բան անեմ: Խորհուրդ տվեք էլի, ոնց վարվեմ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *