Համաձայն եմ այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել, ժողովուրդը վստահում է իշխանությանը․ Հովիկ Աղազարյան

Համաձայն եմ այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել, ժողովուրդը վստահում է իշխանությանը․ Հովիկ Աղազարյան

Ընդդիմադիր մեր գործընկերները, թողնելով խորհրդարանի ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն իրենց անհանգստությունների մասին, խորապես համոզված եմ, որ մեր քաղաքացինեը լավ իրազեկված էին և դրա անհրաժշությւոնը չկար, կարելի էր մեկ-երկու հանահավաք կազմակերպել, բայց գործընթացը շարունակվեց տևական ժաման։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ի պատիվ իմ թիմի, իրավապահների հետևողական գործունեության մենք դուրս եկանք այս փոքրիկ ճգնաժամից: Այն թեզը, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա և այլն, ես դրա հետ համաձայն եմ, ըստ էության, բայց փաստորեն իրավիճակը այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պատրությունը միայն մեր մեղքով չի եղել, հետևաբար այդ թեզը այստեղ չի աշխատում։ Պետք է ամեն ինչ գնահատել արդյունքով։ Մեր ընդդիմադիր գործընկերները անհնագստացած էին իշխանության վարած քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան փողոց, ժողովուրդը չանսաց, հետևաբար ժողովուրդը վստահում է իշխանությանը»,- ասաց նա։

Խոսելով Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականության մասին, Աղազարյանը նշեց․ «Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, որի հիմնական թեզն այն էր, որ պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցից, այդ խնդիրը հաջողությամբ լուծվում է։ Մենք հասել ենք նրան, որ Արցախի հարցը միջազգային հանրության համար դարձել է օրակարգային հարց։

Հարցին՝ պատրա՞ստ են իշխանությունների հետ քննարկել Արցախի անվտանգության հարցը Ադրբեջանի կազմում, Աղազարյանը նշեց, որ առանց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված օրինական իշխանության նման հարց քննարկելու իրավունք չունեն։

Դիտարկանը, թե ինչու ՀՀ իշխանությունները առաջ չեն քաշում Արցախի անկախության ճանաչման հարցը, Աղազարյանը ասաց․

«Այդ հարցին շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը, որ ճանաչել Արցախի անկախությունը, նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին և փակել բոլոր բանակցային դռները, միանշանակորեն կիսում եմ այդ տեսակետը»։