«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը մանրամասներ է հաղորդում երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից

Վեճ տեղի ունեցավ մի քաղաքացու և ոստիկանի միջև՝ դա իմ տեսած դրվագն էր, և տվյալ ոստիկանը սկսեց քաշքշել։ Իհարկե, նա ստացավ պատասխանը, ինչից հետո ոստիկանության զորքերը սկսեցին խուլիգանի պես պահել իրենց։ Երթի ավարտին տեղի ունեցած միջադեպի հետ կապված մանրամասները քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հաղորդեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

 

«Երթի ավարտին, երբ Վանեցյանը վաղվա պլանների մասին էր խոսում, Արսեն Բաբայանը, նկատելով, որ հետում քաշքշուq է՝ միջամտեց, որ բաժանի»,-ասաց Հակոբյանը և ավելացրեց՝ չկա այնպիսի ուժ, որը ապօրինի կերպով ժողովրդի իրավունքները խախտի ու մնա անպատիժ։

Հակոբյանի համոզմամբ՝ բախումներ հրահրում են որոշ ոստիկաններ՝ ՔՊ-ականների հրահանգով։