Ըստ Թուրքիայի կառավարության Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Նախնական տեղեկությունների համաձայն` զոհեր չկան:

Էգեյան ծովի տարբեր հատվածներում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում: 2013թ. հունվարի սկզբին Էգեյան ծովում գրանցվել էր

 

6.2 ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Ստամբուլում: 2012թ. սեպտեմբերին 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում:

Փորձագետների կարծիքով` Էգեյան ծովի սեյսմիկ ակտիվության հետևանքով չի բացառվում, որ երկրաշարժ լինի նաև Ստամբուլում, որը երկրի ամենամեծ քաղաքն է:

Այդ նպատալով թուրքական իշխանություններն արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում` վերացնելով ոչ սեյսմակայուն շինությունները:

Թուրքիայում ամենախոշոր երկրաշարժը, որը հայտնի է Մարմարայի կամ Գյոլջուքի երկրաշարժ անվամբ, տեղի է ունեցել 1999թ. օգոստոսի 17-ին: Պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը շուրջ 18 հազ. էր: