ՀԱՊԿ-ը երկերեuանի կառnւյց է, բայց մենք ցnւյց տվեցինք, nր իրենցից ավելի բարձր ենք. Գեներալ–լեյտենանտ

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը զրուցել է «Առաջին լրատվական»-ի հետ։

-Պարոն գեներալ, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի որոշման հետ կապված՝ Ղազախստան ուղարկվելիք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերում նաև հայ զինծառայողներին ընդգրկելու մասին։ Ինչքանո՞վ է  այս որոշումն արդարացված՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի վերաբերմունքը, երբ մեր տարածք ներխուժեցին ադրբեջանական Զինված ուժեր։

–Մեկ օրինակ բերեմ ամիսներ առաջ տված իմ հարցազրույցից։ Երբ ամերիկացիները  Աֆղանստանից գնացին, այնտեղ թալիբները եկան իշխանության՝ սկսեցին սպառնալ Ուզբեկստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին։ Այդ ժամանակ ՌԴ արտգործնախարարը և շատերը գնացին այտեղ, որպեսզի այդ բանդաների հետ պայմանավորվեն, որպեսզի նրանք հարձակում չգործեն։ Այդ ժամանակ ինձ զանգահարեցին Երևանից լրագրողներ ու հարցրեցին՝ ի՞նչ կարծիք ունեք, եթե, օրինակ ՀԱՊԿ ուժերի անհրաժեշտություն լինի։ Ես ասացի՝ նրանք հայերին չօգնեցին, հիմա երբ հայերին օգնության խնդրանքով դիմեն, մենք ինչպե՞ս պետք է վարվենք։

Մի քանի ամիս առաջ հենց այդ հարցազրույցում եմ ասել՝ այն, որ ՀԱՊԿ-ում երկակի, եռակի ստանդարտներ են՝ դա միանշանակ է, մի նեղացեք, կյանքն այդպիսին է։ Բայց  միևնույնն է, երբ դուք գտնվում եք ՀԱՊԿ կազմում և իրենք ձեզ չօգնեցին, դուք նույնը չպետք է անեք։ ՀԱՊԿ-ը ձեզ պետք է օգներ այն ժամանակ, երբ թուրքի ոտքը մտավ ձեր տարածք ու հենց դա է տեղի ունեցել Զանգեզուրի հատվածում։ ՀԱՊԿ-ն ի՞նչ ասաց՝ դա սահմանային միջադեպ է, գնացեք կարգավորեք։ ՀԱՊԿ-ը Զասի գլխավորությամբ սարսափելի սխալ թույլ տվեց այդ ժամանակ։ Հիմա, երբ ձեզ խնդրում են, որպես ջենթլմեն կատարեք ձեր պարտավորությունները։ Դուք ՀԱՊԿ անդամ եք, ունեք պարտականություններ, ուրեմն կատարեք դրանք։ Այդ ժամանակ դուք բոլորից ավելի բարձր կլինեք։

Իմ տեղեկություններով՝ Հայաստանից մոտ 80 մարդ է մասնակցում՝ հիմնականում պետական կարևորության շինությունների պահպանության համար՝ կամուրջներ, պետական շենքեր։ Բայց հիմնական աշխատանքը կատարում են Ռուսաստանի Զինված ուժերը։ Սակայն պետք է մի կարևոր հանգամանք մեջբերեմ։ Հստակ նշվում է, որ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել այն ժամանակ, երբ գոյություն ունի ագրեսիա։

Իսկ Ղազախստանի դեպքում այդ ագրեսիան կա՞ր, որ դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը։

Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա իմ կարծիքով, սխալ է, որ իրենք դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը։ Ղազախստանի վրա ոչ ոք չի հարձակվել, ագրեսիա որպես այդպիսին տեղի չի ունեցել։Օրինակ՝ թուրքերը, ադրբեջանցիները, պակիստանցիները հարձակվել են Ղարաբաղի վրա, բայց Ղազախստանի վրա ոչ ոք չի հարձակվել։ Դա իրենց ներքին խնդիրն էր։ Ազգայնականները ու այլ խմբեր որպես պատճառաբանություն բերեցին գազի գնի թանկացումը ու գնացին նման քայլերի։ Իմ կարծիքով՝ արևմտյան, թուրքական աշխարհը կամ մեկ  այլ  պետություն նրանց դրդեց գնալ այդ քայլին։

Ռուսաստանը Հայաստանին ու Բելառուսին շատ էժան գնով է գազ վաճառում, բայց ձեր գազավիկները թանկ են վաճառում քաղաքացիների վրա։ Թվերը հենց այնպես եմ ասում, բայց օրինակ, Ռուսաստանը 180 դոլարով է Հայաստանին վաճառում, բայց տեղական գազավիկները հայերի վրա 250 դոլարով է վաճառում։ Ուրեմն հայերը պետք է դուրս գային այդ սրիկաների դեմ, բայց նման բան չեն անում։ Իսկ Ղազախստանում դուրս եկան, որովհետև ունեն իրենց գազը, որը արտասահմանում թանկ է վաճառվում։ Եթե այդպես է՝ ինչու՞ քո քաղաքացիներին էժանով չես վաճառում։ Ահա քաղաքացիներն  էլ ոտքի կանգնեցին։ Բայց այնտեղ արդեն հայտնվել են գլուխ կտրողներ, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Միշտ էլ գտնվում են պետություններ, որոնք օգտվելով երկրի ներսի անկայուն իրավիճակից, իրենց սեփական հինգերորդ շարասյուն օգտագործում են՝ հեղաշրջում կազմակերպելու համար։ Իսկ այս ամենը հիմա ընդդեմ Ռուսաստանի է։

Ղազախստանը շատ  հզոր պետություն է, ունի շատ լավ Զինված ուժեր, բայց միևնույնն է նման խառնաշփոթ ստեղծվեց։ Օրերս հայտնեցին, որ այնտեղ գլուխներ են կտրվել։ Իսկ ո՞վ է նման բան անում, իհարկե վահաբիստները, Իսլամական պետությունը, ինչ-որ բան Թուրքիայի կողմից։ Գլուխ կտրում են ռադիկալ իսլամիստները ու ես այստեղ հստակ կապ եմ տեսնում։

-Այս ամենով հանդերձ կարծում եք մեր որոշումը ճի՞շտ էր, ի՞նչ կտա դա մեզ։

-Ես վրդովմունքը հասկանում եմ։ Նազարբաևը շնորհավորեց Ալիևին ու Էրդողանին Ղարաբաղի հանդեպ հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այսօր նրա արձանը շուռ տվեցին։ Նազարբաևը պայքարում էր, որ դառնար մուսուլմանական աշխարհի առաջնորդ, բայց այսօր ահա այս վիճակին  է հասել։ Սրիկա մարդ է, այն , որ իր արձանը շուռ տվեցին՝ շատ էլ լավ արեցին։ Ես ասում եմ՝ Աստված նրան պատժեց, որ նա նման սրիկա քայլ արեց։ Իհարկե նա լավ նախագահ էր, Ղազախստանը լավ էր ղեկավարում, բայց թուրք ազգայնականի մեկն է։

Նորից եմ ասում ՝ ՀԱՊԿ-ը երկերեսանի կառույց է, երբ Սև լճի տարածքում հարձակվեցին Հայաստանի վրա, այդ կառույցն ասաց՝ դա ձեր ներքին խնդիրն էր, իսկ հիմա, երբ դրա կարիքը չկար՝ գնաց մտավ Ղազախստան։ Դա  իհարկե սխալ է։ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը հնացած են, պետք է թարմացվեն։  Նորից ասեմ՝ լավ արեցին մերոնք, որ չմերժեցին, բայց այն, որ  առհասարակ ՀԱՊԿ-ը գանց՝ սխալ էր։ Դա Ղազախստանի ներքին խնդիրն էր, ագրեսիա չկար։

Հղումը՝ 1in.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.