«Հավաքեք ձեր այդ…հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել». Փաշինյանն սպառնաց

Վերջերս ընդունեցինք օրենք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումը օնլայն հարթակներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազնդեր քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չի, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձեւերը եւ թաքնված գովազնդերը վերացրեք, ընդհանրապես չտեսնենք: Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է:Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք:

Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների: Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել: Պետք է չլինի որեւէ տեղ օնլայն կազինոների թաքնված որեւէ գովազդ»,-ասաց նա: