«Հարց. ի՞նչ կլիներ ընդդիմադիր հայացքներով դպրոցի տնօրենի հետ, եթե էդ տնօրենը թքեր նիլոլականների երթի վրա…»

Չէ, բայց դուք հլա խորացեք մեր ամենաբարոյականի զավակ կխտարի՝ Ալենի կռուտիտի մեջ: Ասում ա՝ իրա մարալ մերը հայտնի սովետական անեկդոտի միջի мирно пашущий трактор-ի պես լռված էր, երթի մասնկակիցները սկսեցին վիրավորանքներ գոռալ Ալենի ու Ալենի ընտանիքի հասցեին, պոետեսսայի հոգին էլ չդիմացավ, հելավ սկսեց բալկոնից թքել ու ֆաք ցույց տալ…

Ալեն, ես ինչքան նայեցի, ցուցարարների կողմից ոչ մի վիրավորանք չլսեցի ու չտեսա, բայց անգամ եթե եղել են, դու մոռացե՞լ ես, որ 4 տարի առաջ դուք էիք գնում մարդկանց շենքերի մոտ դագաղ ու վենոկ դնում, պատուհանների տակ կանգնում ու կոնկրետ անունները տալով՝ հայհոյանքներ գոռում: Ձեզ կարելի՞ր էր:

Ի դեպ, ասում են՝ դպրոցի գործող տնօրեն է ստառշի մարալը: Հարց. ի՞նչ կլիներ ընդդիմադիր հայացքներով դպրոցի տնօրենի հետ, եթե էդ տնօրենը թքեր նիլոլականների երթի վրա…

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից