ՀԵՆՑ ՆՈՐ․Հայկական կողմի վիրավորների թիվն ավելացավ. Մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները լսվում են։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Նշենք, որ Telegram ալիքներում տեղեկություններ են շրջանառվում, որ Նորաբակ գյուղի մոտակայքում մարտեր են ընթանում, և ընդհանուր առմամբ հայկական կողմն ունի 5 վիրավոր, սակայն վնասվածքները թեթև են և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին». ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի ուղղությամբ

«Գյուղում մի քանի րոպե առաջ կրակոցներ լսվում էին, ժամը 5-ից հետո են սկսել։ Գյուղում մարդիկ վախեցած չեն։ Վիրավորներ ունենք, բայց իրանք պոստում են, գյուղից հեռու են»,– նշեց Ասատրյանը։

Հարցին՝ արդյոք անօդաչու թռչող սարքեր նկատել են, ասաց, որ նման բաներ չեն տեսել։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *