Հեռախոսիս մեջ հենց այդպես էի գրանցել նրան՝ «Սոնա Զեվիտ»՚ եւ սա մեր վերջին նամակագրությունն է, որը մնաց անպատասխան. Իրինա Սաֆարյան




Ստեփանակարտի Wiki-ակումբի համակարգող Իրինա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ՝ Երեւանի կենտրոնում նիկոլի շարասյան ավտոմեքենաներից մեկից վրաերթի ենթարկված հղի կինը՝ Սոնա Մնացականյանն էր։

Պայծառ, լուսավոր ու չափազանց խելացի երիտասարդ կին ում հետ Արցախում ծանոթացանք Tech Week-ի ժամանակ։

Հիշում եմ, որ բոլոր ելույթներից ամենաշատը նրանից էի ոգեւորված, թե ինչպես էր ներկայացնում ալտերնատիվ էներգիա ստանալու աղբյուրների մասին, քանի որ նա եւ իր՝ Զեվիտի թիմը հենց դրանում էին մասնագիտացված։

Հեռախոսիս մեջ հենց այդպես էի գրանցել նրան՝ «Սոնա Զեվիտ»՚ եւ սա մեր վերջին նամակագրությունն է, որը մնաց անպատասխան։

Կրկնակի անտանելի ցավ դարձավ, երբ իմացա, թե ով էր վրաերթի ենթարկվողը։

Հանգչիր խաղաղությամբ, Սոնա»։