Հովհաննես Ազոյանի գրառումը ո՞ւմ է ուղղված… Մոտ 1 շաբաթ բժիշկների հետ համատեղ զոր ու գիշեր տևած պայքարից հետո կորցնում է իր սիրելի կնոջը…

Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես միշտ անտեսել եմ լրատվական քստմնելի կայքերի պատվերով գրված զրպարտանքները, սակայն տվյալ պարագայում չեմ լռի, որովհետև օգտագործում են ընկերոջս ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը։

Եվ այսպես, ընկերս՝ չնայած ստացած ձեռքերի լուրջ այրվածքներին, նստում է ղեկին, որպեսզի ընտանեկան այդ չարաբաստիկ ուիկենդից վերադառնա Երևան, որ փրկի իր կնոջ կյանքը։

Հասնելուն պես զանգում է շտապօգնություն և շտապոգնության մեքենայով տեղափոխվում հիվանդանոց։
Մոտ 1 շաբաթ բժիշկների հետ համատեղ զոր ու գիշեր տևած պայքարից հետո կորցնում է իր սիրելի կնոջը։

Հաշվի չառնելով այդ ընտանիքի ողբերգության խորությունը, անմայր մնացած 3 անչափահաս երեխաներին, վարձու լրատվականները մեկը մյուսի ետևից սկսում են տարածել իրենց պատվիրված, դիտավորյալ խեղաթյուրված սուտ տեղեկատվություն։

Դա արվում է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի վարկաբեկեն ինձ ու ներկայացնեն թմրամոլ, այդ ընկերոջս էլ ներկայացնում են մատակարարող։

Ու հիմա այս ստոր լրատվականի ստերը օգտագործելով դատարանում՝ ի հակառակ դժբախտ պատահարում գտնված 2 անձին, զույգին, ովքեր միշտ տարբերվել են անսահման սիրով միմյանց նկատմամբ և ովքեր  միաբերան հայտնել են, թե ոստիկաններին, թե հարազատներին, թե ընկերներին, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։  Դատախազը՝ խախտելով օրենքի նորմերը, հակված մտքեր է արտահայտում բոլորովին այլ ուղղությամբ, բոլորովին այլ գործով ։

Փաստացի հղում անելով այդ ծախու լրատվականներին։ Խաղտելով օրենքը , բարոյահոգեբանական ճնշում գործադրելով դատավորների և նրանց որոշումների վրա, որի արդյունքում բեկանվում է դատարանի «ոչ հարմար»վճիռները։

Ես կարծում եմ սա պետք է ստանա իր արժանի գնահատականը։
Վերջին անգամ հայտարարում եմ, որ իմ ընկերը չի եղել թմրամիջոց մատակարարող ոչ մեկի համար՝ առավելապես իմ, ինչը ես դատարանում վաղուց հայտնել եմ։

Մի խոսքով անթույլատրելի է ինձ վարկաբեկելու համար օգտագործել մեկ ուրիշի ծանր ողբերգությունը»: