«Նա ճիշտ հոր պատկերն է»։ Այս արտահայտությունը գործածում են` նկարագրելու երեխայի` իր ծնողին նման լինելու համար։ Քրիստոնեության առանցքը Հոր և Որդի փոխհարաբերություններն են։ Որդին աշխարհ եկավ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին է Հայր Աստվածը։ Հովհաննես 1:18-ում ասվում է, որ Որդին եկավ, որ հայտնի մեզ անտեսանելի Աստծուն։

Հետևաբար, մենք Հորը ճանաչում ենք բացառապես Որդու լուսաբանմամբ և հայտնությամբ։ Այս առումով Հիսուսը բացառիկ և անփոխարինելի է։ Աստվածչանաչողությունը հնարավոր չէ այլ կերպ, եթե ոչ միայն Որդու միջոցով։