ՀՐԱՏԱՊ․ հայտնի է՝ երբ տեղի կունենա իշխանափոխությունը․ այն կլինի․․․

«Վաղը` ժամը 12-ին, իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ»,- երեկ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նման հայտարարություն երեկոյան հանրահավաքում հնչեցրել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սա նշանակում է, որ այսօր համաժողովրդական շարժման կուլմինացիոն հանգրվաններից մեկն է՝ առնվազն Երևանն այսօր պետք է ցույց տա, որ գործող իշխանություններն այլևս չեն վերահսկում իրավիճակը։։

Քաղաքացիներն հաճախ հարցնում են՝ ե՞րբ է տեղի ունենալու շարժման կուլմինացիան, ե՞րբ է տեղի ունենալու իշխանափոխություն։

Իշխանափոխության բանաձևը շատ հստակ է՝ դա տեղի կունենա այն պարագայում, երբ Փաշինյանի երկու հենարանները դադարեն լինել նրա իշխանության պահպանման երաշխիքներ։

Առաջին հերթին՝ խոսքը ոստիկանության մասին է։

Այն պահին, երբ Երևանի փողոցներում մարդկանց թիվն այնպիսին կլինի, որ ոստիկանությունն այլևս չի կարողանա վերահսկել իրավիճակը՝ իշխանության ռեպրեսիաները, մարդկանց ձերբակալությունները այլևս որևէ նշանակություն չեն ունենա։ Ուրեմն՝ գլխավոր խնդիրն այն է, որպեսզի շարժման մեջ ներգրավվեն հասարակական այնպիսի խմբեր, որոնք առայժմ պասիվ են կամ տարբեր պատճառներով չեն միացել համաժողովրդական պայքարին։

Ոստիկանության ֆունկցիոնալ անկարողությունը բերելու է ճաքերի իշխանության վերնախավում ու անխուսափելիորեն հանգեցնելու է խորհրդարանական այսօրվա մեծամասնության փլուզմանը ու ԱԺ-ում քաղաքական նոր ստատուս-քվոյի հաստատմանը, ինչն էլ հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորմանը։

Վահրամ Բագրատյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.