ՀՐԱՏԱՊ․ Մшհшցել է Ազգային ժողովի․․․

2022թ․ հունվարի 16-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ազգային ժողովում աշխատանքային երկարամյա վաստակ ունեցող Վարյա Դավիթի Ջուլհակյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Հարուստ ու հագեցած էր Վարյա Ջուլհակյանի աշխատանքային կենսագրությունը։ Սկսած 1966թ․-ից ավելի քան 50 տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններում։ Ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր, վստահելի և անփոխարինելի խորհրդատու,համախմբող, հայրենասեր, ընկերասեր, ազնիվ , բարի մարդու մեծ համբավ ուներ՝ օժտված մարդկային ամենավեհ արժեքներով։

Երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար 2011թ․ ԱԺ նախագահի կողմից Վարյա Ջուլհակյանը պարգևատրվել է ԼՂՀ հռչակման 20-ամյակի հուշամեդալով, իսկ 2012թ․ ԼՂՀ նախագահի կողմից «Երախտագիտություն», նույն թվականին՝ ՀՀ ՊՆ-ի կողմից ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով։

Չնայած խոր վշտին՝ որդեկորույս մայրը մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում «ԼՂՀ զnhված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության աշխատանքների իրականացմանը։

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Վարյա Դավիթի Ջուլհակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Վարյա Դավիթի Ջուլհակյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-ասված է հաղորդագրության մեջ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.