ՀՐԱՏԱՊ․ 3000 «գորշ գայլեր» տեղափոխվել են սահման ռազմական․․․․




Թուրք ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման 3000 անդամներ Լեհաստանով տեղափոխվել են Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է WarGonzo-ի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։

ԼԵհ-ուկրաինական սահմանին «գորշ գայլերի» հայտնվելու մասին առաջին տեղեկությունները հասել են մոտ 10 օր առաջ։ Պեգովը նշում է, որ թուրք ազգայնականները տեղափոխվել են Խարկովի, Օդեսսայի և ՆԻկոլաևոյի ուղղությամբ (յուրաքանչյուր ուղղությամբ 1000 մարտիկ)։

«Հաշվի առնելով, որ հենց Թուրքիան է հանցավոր ազգայնական ռեժիմին մատակարարում «բայրաքթար»-ներով, ուկրաինական ռազմաճակատում «գորշ գայլերի» հայտնվելը լրիվ տրամաբանական է թվում։ Հատկապես, որ «գորշ գայլերը»

Մերձավոր Արևելքում ռուսական բանակի և նրա դաշնակիցների դեմ կռվելու քիչ փորձ չունեն»,-գրում է Պեգովը և հիշեցնում, որ հենց այդ կազմակերպության ակտիվիստներն են յուր ժամանակին ստանձնել Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովին գնդակահարելու պատասխանատվությունը։