Հրատապ Լուր ինչպես են ոստիկանները հանցագործներին փռում ասֆաալտին․Միայն իմանաք,թե ովքեր են նրանք․ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ


Նախքան բուն նյութին անցնելը մի փոքր ինֆորմացիա

Ոստիկանական համակարգերը տարբեր երկրներում կարող են լինել կենտրոնացված (Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Ռուսաստան և այլն) կամ ապակենտրոնացված (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն)։ Ոստիկանական ծառայությունները կարող են միավորված լինել մեկ գերատեսչության մեջ

(Ֆինլանդիա) կամ բաժանված լինել տարբեր գերատեսչությունների կազմի մեջ (Իտալիա` «հինգ ոստիկանությունների երկիր», որտեղ ոստիկանական գործառույթներ են իրականացնում նաև կարաբիներները, Ֆրանսիա` ազգային ոստիկանություն և ժանդարմերիա)։ Որոշ սոցիալիստական երկրներում, այդ թվում նաև Խորհրդային Միությունում, հիմնական ոստիկանական գործառույթները իրականացնում էր միլիցիան։

Ըստ գործունեության ոլորտների, տարբեր երկրներում գոյություն ունեն կառավարման, անվտանգության, քրեական, վարչական, գրասենյակային, քաղաքացիական, գաղտնի, կրոնական, հարկային, զինվորական կամ ռազմական և այլ ոստիկանություններ։ ԱՄՆ-ում դաշնային ոստիկանության մեջ մտնում են

Հետաքննությունների դաշնային բյուրոն և մի շարք այլ ոստիկանական գերատեսչություններ` տարբեր նախարարությունների կազմում։ Մի շարք երկրներում ոստիկանությունը մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ։ Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային ոստիկանության գլխավոր տնօրինությանը, որն իր հերթին մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ։

Գոյություն ունեն նաև մասնավոր ոստիկանություններ, որոնք պաշտպանում են արդյունաբերական, տրանսպորտային, բանկային և այլ խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր հետախուզությամբ։ Գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ ոստիկանությունը գտնվում է արդարադատության կամ անվտանգության նախարարությունների ենթակայության տակ։

Շատ երկրներում ոստիկանությունը քաղաքացիական համակարգ է, սակայն որոշ երկրներում (Ֆրանսիա, Թուրքիա, Չիլի և այլն), բացի սեփական ոստիկանությունից, գոյություն ունի նաև ժանդարմերիա, որն ի սկզբանե կազմում է զինված ուժերի մաս (ինչպես կարաբիներները Իտալիայում)։

Բազմաթիվ երկրներում ոստիկանությունն ունի վառ արտահայտված ռազմական բնույթ և ոստիկանները կրում են զինվորական կոչումներ։ Որոշ երկրներում, ցամաքային զորքերում գործող ոստիկանությունները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհներին, հետապնդում զինվորական դասալիքներին, կանխում և քննում հանցագործությունները, տարհանում ռազմագերիներին և այլն։

Կան երկրներ, որտեղ հատուկ ծառայությունները բոլորովին առանձնացված են ոստիկանությունից և կան երկրներ (Մալայզիա, Իռլանդիա և այլն), որտեղ պետական անվտանգության մարմինները մտնում են ոստիկանության կազմի մեջ։

Գոյություն ունի նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ), որի խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին` մասնակից երկրներում հանցավորության դեմ պայքարի գործում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.