Հրատապ…Մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը… Սերժ Սարգսյանը մասնակցելու է

Ընդդիմության «Դիմադրության շարժման» խմբերից մեկը ապրիլի 26-ի առավոտից Տիգրանաշենից շարժվում է դեպի Երևան։ Երթին միացած քաղաքացիներին առաջնորդում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախն այսօր պատմության ամենավճռորոշ փուլում են, ուստի պետք է լինել միասնական ու ոչ մի պարագայում։ Խումբն արդեն Երևանում է, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր տարբեր ուժերի միասնական հանրահավանք է։

Բացի այդ,«Դիմադրության շարժման» ևս երեք խումբ Հայաստանի տարբեր վայրերից հասնում է Երևան՝ միանալու մեծ հանրահավաքին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց նա։