Հրատապ…ո՞վ է ադրբեջանցիների կողմից վիրավորված քաղաքացին…անունը հրապարակվել է

Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանցի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցը։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը։ Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան և այսօր ցերեկվա ժամերին ակտիվացել են, որի հետևանքով ունենք 1 վիրավոր, մեր աշխատակիցն է՝ Սոթքի հանքավայրի հորատողը։ Վնասվածք է ստացել սրտի կողմում՝ ձախ թևին, բարեբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել, աշխատակիցն այս պահին գտնվում է հոսպիտալում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

168.am-ը փորձել է տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն ստանալ նաև Պաշտպանության նախարարությունից, սակայն պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին ուղղված մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն առայժմ մնացել են անպատասխան։

Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրի ուղղությամբ մայիսի 7-ին ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցից վիրավորվել է հանքավայրի աշխատակիցը:

Նրա խոսքով՝ կրակոցները սկսվել են դեռ մայիսի 6-ի երեկոյան ժամին, սակայն ավելի ինտենսիվ են դարձել մայիսի 7- ի կեսօրին: «Վիրավորը հանքավայրի հորատողն է: Նա գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է: Տղամարդը վիրավորվել է ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում: Այս պահին կրակոցներ չկան:

Դեպքի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է պաշտպանության նախարարությանը, որտեղից տեղեկացրին,որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն: