Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի օդանավակայանում հարձակման հետևանքով 27 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել,

հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։

Արկերի պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Եմենի նոր ձևավորված կառավարությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից։

Զոհերի և վիրավորների շարքում կան Կարմիր խաչի աշխատակիցներ, լրագրողներ, տեղի իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, շարքային քաղաքացիներ։ Նախարարներից ոչ ոք չի տուժել։

Եմենում 2015 թվականից քաղաքացիական պատերազմ է ընթանում նախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիի և հուսիթ

աշխարհազորայինների միջև։ Գործող իշխանություններին սատարում է Սաուդյան Արաբիան, իսկ հուսիթներին, ենթադրաբար, Իրանը։