Ճշմարտությունը պետք է իմանա ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, այնպես էլ Արցախի հայությունը. Ծատրյան


Վիգեն Ծատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է…

ԵՐԵՔԸ ՄԵԿՈՒՄ

Վարիկոզը կանհետանա 4 օրվա ընթացքում, եթե քնելուց 15 րոպե առաջ քսեք…
Դեկտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ պատասխանեց ԶԼՄ-ների հարցերին, ներկայացնելով մինչև 2018-թ-ը , թե ինչ ձևաչափի բանակցություններ են տեղի ունեցել, ինչ թեմաներ են քննարկվել բանակցողի և իշխանության կողմից, և այդ բանակցային գործընթացը ինչպիսի հետևանքներ և ինչ ազդեցություն թողեց Լեռնային Ղարաբաղի և
նրա բնակչության վրա:

Ճշմարտությունը պետք է իմանա ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, այնպես էլ Արցախի հայությունը:

✅Ոմանց համար պարզ էր ու ըմբռնելի…..
✅Ոմանք էլ ավելի իրազեկվեցին…..
✅Ոմանք բացարձակ անտեղյակ էին, ինչից հետո համոզված եմ ճշմարտությունն իմանալով կցնցվեն…..կկողմնորոշվեն….
✅Ոմանք էլ դաժան ճշմարտության հրապարակմանը դեմ լինելով ցնցումների մեջ էին, քանի որ, այդ դառը ճշմարտությունը ցավոտ էր, հատկապես գաղտնիությունը բացահայտվեց, քանզի երեք տասնյակ գաղտնի էին պահել հայ ժողովրդից:

Իրար հերթ չտալով, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները մամլո ասուլիս տալով արհեստավարժորեն հերքեցին, հայտնեցին իրենց դժգոհությունը, սակայն ոչինչ չասելով և
բուն թեմային չանդրադառնալով նրանց ելույթն ու պատասխանները ավաղ համոզիչ չէին:
Ճշմարտությունը լսելով ու չընդունելով, տրամադրում են ժողովրդին, թե Փաշինյանը «ձեռքերը լվանում» է Արցախից, ապա ի՞նչ կասեն այն ժամանակ, երբ որ այդ արձանագրված փաստաթղթերը հարկ եղած դեպքում հրապարակվեն:

Անմասն չմնաց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով անվստահություն ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանի հանդեպ, վիրավորելով ՀՀ ժողովրդին, ինչպես նաև անարգեց նահատակված հերոսների շիրիմները, քանի որ, ըստ իր տրամաբանության …
✅Արցախի Հանրապետության իշխանություններն են միայն լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից…..
✅Արցախին աջակցողը կամ պետք է հաշվի նստի արցախահայության կամքի ու նպատակների հետ, կամ էլ թող չխանգարի…..

Բնականաբար այս խոսքերը վերաբերվում են ՀՀ իշխանությանն ու բնակչությանը, ինչը չափազանց վիրավորական է, նաև անընդունելի է որդեկորույս սևազգեստ մայրերի համար, քանի որ նրանց որդիները օգնել են միայն, այլ ոչ թե խանգարել:
Եթե ժողովրդի որոշ զանգվածի համար Փաշինյանի պնդումները
նորություն էր, ինչը չեմ բացառում, ապա ձեր համար կարծում եմ հասկանալի էր, ու չէր կարող անակնկալ լիներ:

ՀՀ իշխանությունը պատրաստակամ անում է անհնարինը Արցախի և արցախցու համար, միչդեռ դուք պառակտում եք Արցախը Հայաստանից, զուտ այն պատճառով, որ բացահայտվում է ճշմարտությունը, և փաստացի այն ինչ տեղի է ունեցել մինչև 2018 թ-ը ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություն ներկայացնող Ղարաբաղցիներն են որոշել այսօրվա Արցախի և արցախցու կարգավիճակը:

Անհնարին է ՀՀ իշխանության և ՀՀ քաղաքացու համար միևնույն լինի Արցախի և արցախցու ճակատագիրը, քանզի բոլորս Արցախը համարում ենք որպես Հայաստանի մաս, որի վառ ապացույցն է մեր միասնական պայքարն ու պատերազմներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելը, ինչպես նաև Երևանի ու մարզերի Եղբայրական գերեզմաններում ննջած մեր եղբայրների անթիվ շիրիմները:
Արցախի իշխանությունը գիտի որ այլևս չի կարող բանակցողի դերը ստանձնել, բայց պահանջներ է ներկայացնում , ինչը ժամանակին չի արել, չի պահանջել, ու չի օգտվել իր իրավունքներից:
Պահանջեք թե ովքեր են բանակցել, թե ինչու է Լեռնային Ղարաբաղը մինչ այսօր Ադրբեջանի մաս կազմում, և թե ինչու չեն հաշվի նստել բնակչության կամքի ու նպատակների հետ:

Այսուհետ մեզ պատերազմներ պետք չեն , հատկապես դեռ վերքերը չեն ամոքվել , պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել ու հրահրել նոր պատերազմների:
ՀՀ քաղաքացին նույնպես կամք և նպատակներ ունի, անվերապահորեն վստահում է իր լեգիտիմ իշխանությանը։

ՀՀ քաղաքացին ծնվել է ապրելու, այլ ոչ թե տասնամյակներ շարունակ պատերազմներում նահատակվելու համար։

Մենք չենք խնայել մեր կյանքը և գիտակցաբար գնացել ենք մահվան հանուն ԱՐՑԱԽԻ։

Հղումը՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.