Մամաս ա. ուժեղ, անկոտրում. ամենավատ երազում էլ չէի կարող պատկերացնել, որ մի օր եղբորս նկարը ձեռքին դուրս կգա փողոց՝ արդարության պահանջով

Մամասա❤️ուժեղ,անկոտրում,սթափ… Ամենավատ երազում էլ չէի կարող պատկերացնել,որ մի օր եղբորս նկարը ձեռքին դուրս կգա փողոց՝ արդարության պահանջով։

Նրա կողքին են ուրիշ որդեկորույս ծնողներ։Իսկ ի՞նչ են նրանք պահանջում։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ… Նրանք ուզում են,որ իրենց որդիներին մահվան տանողները ստանան իրենց պատիժը,որ վարչապետն իր ինքնախոստովանական հայտնի ելույթից հետո առնվազն կանգնի դատարանի առջեւ…

Նրանք դուրս չեն եկել « նախկիններին» հետ բերելու,ասեմ ավելին՝ նրանց համար այս իշխանությունն էլ վաղուց նախկին է,նրանք փողի համար դուրս չեն եկել,փողի դիմաց դուրս չեն եկել, ինչպես իշխանության բուծած ֆեյքերն ու լրատվականներն են ներկայացնում,նրանք պարզապես արժանի պատիժ են պահանջում… Նրանք են էս երկրի տերը…

Բոլորս պարտավոր ենք կանգնել նրանց կողքին,բոլորս… Սա քաղաքական պայքար չէ…