Մայիսի 15-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 15-ի և 17-19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: