ՄԱՆԱՇԻԴՒ եկեղեցին… Եկեղեցու մուտքի վրա գրված էր «Մենք Մանաշեն գյուղի հասարակությունս շինեցինք այս եկեղեցին, բացի Սարգիս Նազարյանցից. 1892թ.»։
Այս իմաստով սա միակ եկեղեցին էր, որի վրա գրված էր ոչ թե կառուցողների այլ կառուցմանը չմասնակցած անձի անունը։ Եկեղեցու վրա գրված էր նաև որ այդ ժամանակ գյուղում կար 34 տուն, որը նույնպես արտառոց երևույթ էր, քանի որ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն գյուղում պետք է լիներ 50 տուն, որպեսզի կառուցվեր եկեղեցի…