Մանդատներից մեզ զրկել չեն կարող, դրանք իրենց հոր տնից չեն բերել. Սաղաթելյան

Մեր կյանքի նպատակը ոչ մանդատն է, ոչ էլ’ պաշտոնը։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք քաղաքական օրակարգ և այդ մանդատը ստացել ենք, որպեսզի ժողովրդի և պետության շահը սպասարկենք։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձեակերպված են, և ասել ենք, որ Խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի հարցին’ ի՞նչ են անելու, եթե բացակայությունների պատճառով ընդդիմադիր պատգամավորներին զրկեն մանդատներից, Սաղաթելյանը պատասխանեց. «Մանդատներից մեզ զրկել չեն կարող, դրանք իրենց հոր տնից չեն բերել։ Ուզում են’ թող գործողություն սկսեն մանդատից զրկելու, դա այնքան երկրորդական է։ Իրենք իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում։ Այսօր արդեն 600 հոգու բերման են ենթարկել, բայց մարդիկ էլի փողոցում են»,-ասաց Սաղաթելյանը։