Մեծ հերթեր Երևանի անձնագրային բաժանմունքներում.. իսկ դուք բախվե՞լ եք այս խնդրին

Առավոտյան ժամը 9.30-ի կտրոն է, հերթում արդեն 70-ից ավելի մարդ է սպասում: Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում արդեն մեկ ամսից ավելի է՝ մեծ հերթեր են:

Հերթերի 80 տոկոսը Երևանում է, երբեմն՝ նաև մարզկենտրոններում: Ծանրաբեռնված են համարվում հատկապես Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու, Շենգավիթի, Կենտրոնի բաժանմունքները:

Առավել մանրամասն՝ 1lurer-ի պատրաստած ռեպորտաժում։