«Աշխարհի ցանկացած հատվածում, նաև՝ Հայաստանում,

տարբեր իշխանություններ են եղել, տարբեր խոստումներ են տվել, որոնք իրականացվել են, մասամբ են իրականացվել կամ չեն իրականացվել. ՀՀ ներկայիս իշխանությունները, երևի, միակն են պատմության մեջ, որ անում են ճիշտ հակառակը՝ ինչ խոստացել


են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ երբ իշխանություններն ասում են՝ պետք չէ վախենալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից,


ուրեմն՝ պետք է վախենալ:Նրա խոսքով՝ Թուրքիայի ցանկացած գործողություն մեր տարածաշրջանում վտանգավոր է. «Հատկապես, որ Թուրքիան մեր տարածաշրջանում դարձավ լուրջ գործոն: Եթե առաջ նա ուներ խորհրդատվական մարմնի կարգավիճակ, հիմա նա լուրջ մասնակից է, և ես վստահ չեմ, որ, եթե հանկարծ այնպես ստացվի,

որ հայ-թուրքական հարաբերությունները մտնեն կոնֆլիկտային փուլ, Ռուսաստանը՝ որպես Հայաստանի շահերի պաշտպան, պաշտպանի ՀՀ շահերը: Ռուսաստանը ծախելու է մեր շահերը, որ Թուրքիայի հետ հարաբերություն չփչացնի. դա միանշանակ է, ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ այլ կերպ է լինելու»:

Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ երբ Ռուբեն Ռուբինյանն ասում է, թե Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, առաջանում են մի շարք հարցեր. «Ո՞նց այնպես ստացվեց, որ ադրբեջանցիք կարողացան Խծաբերդին տիրանալ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածություններից հետո:


Այդ ո՞նց այդպես ստացվեց, որ Խծաբերդում գերի վերցված զինվորականներից 5 հոգու վերադարձնում են, բայց մնացածին Ալիևը չի վերադարձնում՝ պատճառաբանելով, որ նրանք նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել, ու մեզ մոտ քար լռություն է: Այդ ո՞նց է այդպես ստացվում, որ, ունենալով 200-ից ավելի գերիներ, դուք սուսուփուս ադրբեջանցի գերիներ եք վերադարձնում, ու մենք դրա մասին իմանում ենք Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ երբ ինչ-որ մեկի կողմից հնչում է, որ նրանք ինչ-որ մեկի պաշտպանն են, նրանց այս արարքները պետք է իրենց դեմը դրվի»: