«Մենք կխորտակենք այն օտար նավը, ով կփորձի լողալ մեր ջրերում․ Ալիևը պետք է հասկանա դա»

Նախ ասենք, որ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը արդեն իսկ իրենց անհանգստությունն են հայտնել՝

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը՝

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների`

Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին`

Որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները`

Հավելենք, որ Ադրբեջանը փատացի արժեզրկում է ռուս խաղաղապահների գործունեությունը ու իր օրենքները թելադրում՝

Ադրբեջանը փորձում է նոր խախի կանոններ դնել, իսկ Ռուսաստանը՝ լռելու դեպքում, ենթարկվելու է այդ կանոններին՝

ՌԴ նախագհ Պուտինը պետք է անհապաղ հայտարարություն տարածի և ասի, որ մենք կխորտակենք այն օտար նավը, ով կփորձի լողալ մեր ջրերում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.